Title: Payment Gateway for INECOBANK
Author: HK Digital Agency LLC
Published: <strong>22 Giugno 2020</strong>
Last modified: 25 Luglio 2024

---

Ricerca i plugin

![](https://ps.w.org/wc-inecobank-payment-gateway/assets/banner-772x250.jpg?rev=
2709966)

Questo plugin **non è stato testato con le ultime 3 versioni principali (major releases)
di WordPress**. Potrebbe non essere più mantenuto, o supportato, e potrebbe presentare
problemi di compatibilità se utilizzato con versioni più recenti di WordPress.

![](https://ps.w.org/wc-inecobank-payment-gateway/assets/icon-128x128.png?rev=2709966)

# Payment Gateway for INECOBANK

 Di [HK Digital Agency LLC](https://profiles.wordpress.org/hkdigitalagency/)

[Scarica](https://downloads.wordpress.org/plugin/wc-inecobank-payment-gateway.zip)

 * [Dettagli](https://it.wordpress.org/plugins/wc-inecobank-payment-gateway/#description)
 * [Recensioni](https://it.wordpress.org/plugins/wc-inecobank-payment-gateway/#reviews)
 * [Sviluppo](https://it.wordpress.org/plugins/wc-inecobank-payment-gateway/#developers)

 [Supporto](https://wordpress.org/support/plugin/wc-inecobank-payment-gateway/)

## Descrizione

Payment Gateway for INECOBANK – միջազգային Woocomerce հավելվածի հավելում է, որը 
ստեղծում է հնարավորություն` հեշտությամբ ինտեգրել կայքին Ինեկոբանկի վճարային համակարգը։

### Նկարագրություն

Հավելվածը նախատեսված է ՀՀ տարծքում գործող տնտեսվարող սուբյեկտների համար։

Հավելվածը պատրաստված է Woocomerce հարթակի տեխնիկական բնութագրի համապատասխան, ինչպես
նաև Ինեկոբանկի կողմից տրամադրված համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։

Հավելվածն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կատարել նույնականացում, այնուհետև կապ հաստատել
Ինեկոբանկի հետ համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:

Հեռախոսահամար` 010 510-527
 Էլ-հասցե՝ inecobank@inecobank.am

Հավելման միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։
 Հավելվածն ունի հնարավորություն`
ընդունել վճարումներ ՀՀ դրամով, ռուսական ռուբլիով, ամերիկայն դոլարով և եվրոյով։

Նույնականացում

Հավելումը օգտագործելուց առաջ հարկավոր է անցնել նույնականացում(տես․ նկ․1): Նույնականացում
անցնելու համար հարկավոր է այցելել մեր ընկերության կայք (hkdigital.am) կամ զանգահարել
033 779 -779 հեռախոսահամարով։

Նշում՝ նույնականացման ծառայությունը վճարովի է։

Աշխատանքային նկարագիր

Հավելվածի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո կայքում հայտնվում է Ինեկոբանկի
վճարային համակարգի վճարման հնարավորության կոճակը։ Հաճախորդն ընտրում է վճարման միջոցը,
այնուհետև կայքը նրան ուղղորդում է Ինեկոբանկի վճարային համակարգի վճարների ընդունման
համար նախատեսված դաշտ` վճարում կատարելուց կամ ձախողումից հետո ետ վերադարձնելով հաճախորդին
օգտատիրոջ կայք և նրան իրազեկելով վճարման կարգավիճակի մասին։ Օգտատերն իր կայքի կառավարման
վահանակում, ինչպես նաև Ինեկոբանկի վճարային համակարգի կողմից տրամադրված համակարգում,
կարող է դիտել կատարված գործարքների կարգավիճակը և ծանոթանալ պատմությանը։

Հավելվածի օգտագործման տեխնիկական պայմաններ՝
 – Օգտատերը պետք է ունենա կայք՝ պատրաստված
WordPress-ով – Կայքում պետք է ինտեգրված լինի Woocomerce հարթակը – Կայքը պետք է համապատասխանի
հավելվաածի մինիմալ պահանջներին – Կայքում առկա ներքին հղումները պետք է տեղադրված 
լինեն ճշգրիտ

Հավելվածի հնարավորությունները (տես․ նկ․2)
 1. Օգտատիրոջը տրվում է հնարվորություն
խմբագրել «անվանում» և «նկարագրություն» դաշտերը 2. Հավելվածն անցել է թեստավորում 
և համատեղելի է միջազգային հայտնի WPML թարգմանությունների հավելվածի հետ, որը ստեղծում
է հնարավորություն` օգտագործել այս հավելումը բազմալեզու կայքերի դեպքում 3. Կարգավորման
վահանակը ընձեռում է հնարավորություն ընտրել Վճարման էջի լեզուն (հայերեն, ռուսերեն
կամ անգլերեն) 4. Հավելումն ունի թեստային հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ
է կապ հաստատել Ինեկոբանկի հետ) 5. Տեխնիկական լոգավորման հնարավորություն 6. Ավտոմատ
կերպով թարմացման հնարավորություն*

### Installation/ Ինտեգրում

Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով

Տարբերակ 1 (FTP)

 1. Ներբեռնել `Payment-Gateway-for-INECOBANK.zip`-ը `/wp-content/plugins/` տարածք
 2. Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի «Plugins» բաժնում
 3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել Ինեկոբանկի կողմից տրամադրված 
    տեղեկատվությունը

Տարբերակ 2

1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։
 2․Սեղմել «Ավելացնել
նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել `Payment-Gateway-for-INECOBANK.
zip` ֆայլը։ 3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել Ինեկոբանկի կողմից
տրամադրված տեղեկատվությունը։

### Իրավունքեր

Հավելվածը և նրանում առկա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։

Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման
տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ 
եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել
 ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ
ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ի թույլտվությունը: Հավելվածն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման
իրավունքով։ Հավելման արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալալ մեր կազմակերպության
կայքում (hkdigital.am) կամ զանգահարել 033 779-779 հեռախոսահամարով։

ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ը պատասխանատվություն չի կրում
 – այլ հավելվածների,հավելումների,
հարթակների և կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար – WordPress
հարթակի, այլ հավելվածների կամ երկրորդ կազմակերպության կողմից պարբերաբար թարմացումներից
առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հավելվածի մասնակի կամ ամբողջական խափանման
համար, – oգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։

## FAQ

### Որտեղի՞ց կարող եմ ստանալ կարգավորման գաղտնաբառը

Գաղտնաբառերը և այլ կարգավորումները ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմաններին
ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել Ինեկոբանկի հետ` 010 510-527 հեռախոսահամարով,
կամ inecobank@inecobank.am էլ․ հասցեի միջոցով։

### Ինչպե՞ս համոզվեմ, որ ինձ տրամադրված գաղտնաբառն անվտանգ է

Մեր ընկերությունը չի առնչվում գաղտնաբառերի տրամադրման հետ, այն ապահովում է միայն
հարմարավետ և ժամանակակից հավելում։ Գաղտնաբառերի, նրանց տրամադրման, օգտագործման, 
վճարման վահանակի, սակագների համար խնդրում ենք կապ հաստատել Ինեկոբանկի հետ:

### Ինչպե՞ս կատարեմ նույնականացում

Նույնականացումը կատարվելու համար պետք է այցելել մեր կազմակերպության կայք, ձեռք բերել
նույնականացման գաղտնաբառը և մուտքագրել այն Ձեր կառավարման վահանակի համապատասխան 
բաժնում։

## Recensioni

Non ci sono recensioni per questo plugin.

## Contributi e sviluppo

“Payment Gateway for INECOBANK” è un software open source. Le persone che hanno 
contribuito allo sviluppo di questo plugin sono indicate di seguito.

Collaboratori

 *   [ HK Digital Agency LLC ](https://profiles.wordpress.org/hkdigitalagency/)

[Traduci “Payment Gateway for INECOBANK” nella tua lingua.](https://translate.wordpress.org/projects/wp-plugins/wc-inecobank-payment-gateway)

### Ti interessa lo sviluppo?

[Esplora il codice](https://plugins.trac.wordpress.org/browser/wc-inecobank-payment-gateway/)
segui il [repository SVN](https://plugins.svn.wordpress.org/wc-inecobank-payment-gateway/),
segui il [log delle modifiche](https://plugins.trac.wordpress.org/log/wc-inecobank-payment-gateway/)
tramite [RSS](https://plugins.trac.wordpress.org/log/wc-inecobank-payment-gateway/?limit=100&mode=stop_on_copy&format=rss).

## Changelog

#### 1.0.0

 * Հավելվածի թողարկում

#### 1.0.1

 * Նույնականացման էջի կարգաբերում

#### 1.0.2

 * Հարմարավետության բարելավում

#### 1.0.3

 * Ամբողջական համակարգի ստուգում և բարելավում

#### 1.0.4

 * Ամբողջական համակարգի ստուգում և բարելավում

#### 1.0.5

 * Բանկային համակարգի նոր փոփոխությունների համաձայն արդիականացման աշխատանքներ

#### 1.0.6

 * Թեստավորում և արդիականացում

#### 1.0.7

 * Թեստավորում և վերադարձի գործառույթի արդիականացում

## Meta

 *  Versione **1.0.7**
 *  Ultimo aggiornamento **2 anni fa**
 *  Installazioni attive **20+**
 *  Versione WordPress ** 4.8 o superiore **
 *  Testato fino alla versione **6.6.11**
 *  Versione PHP ** 5.6 o superiore **
 *  Lingua
 * [English (US)](https://wordpress.org/plugins/wc-inecobank-payment-gateway/)
 * Tag
 * [payment system](https://it.wordpress.org/plugins/tags/payment-system/)
 *  [Visualizzazione avanzata](https://it.wordpress.org/plugins/wc-inecobank-payment-gateway/advanced/)

## Valutazioni

Non sono state ancora inviate recensioni.

[La tua recensione](https://wordpress.org/support/plugin/wc-inecobank-payment-gateway/reviews/#new-post)

[Vedi tutte le recensioni](https://wordpress.org/support/plugin/wc-inecobank-payment-gateway/reviews/)

## Collaboratori

 *   [ HK Digital Agency LLC ](https://profiles.wordpress.org/hkdigitalagency/)

## Supporto

Hai qualcosa da dire? Ti serve aiuto?

 [Chiedi nel forum di supporto](https://wordpress.org/support/plugin/wc-inecobank-payment-gateway/)

## Dona

Vuoi supportare lo sviluppo di questo plugin?

 [ Fai una donazione per questo plugin ](https://hkdigital.am/)